ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քենիայում առնվազն 277 մարդ է մահացել մարտ ամսից սկսված հորդառատ անձրևների հետևանքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է France Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ NTV Kenya տեղական հեռուստաալիքը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հայտարարությունը, հայտնել էր, որ մարտ ամսից Քենիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 238-ի, ավելի քան 70 մարդ համարվում է անհետ կորած։