Միջազգային

Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբեռհանցագործները 2023 թվականին 205,9 միլիարդ եվրոյի չափով վնաս են հասցրել Գերմանիայի ձեռնարկություններին և անհատներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի կողմից Վիսբադենում ներկայացված զեկույցում։

«Գերմանիայի ընկերություններին հասցված ընդհանուր վնասը, որը 2023 թվականին արձանագրել է Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորումը, կազմել է 205,9 միլիարդ եվրո», - մեջբերում է զեկույցից ՏԱՍՍ գործակալությունը։

Դա էապես պակաս է 2021 թվականի 223,5 միլիարդ եվրոյի չափով նախորդ հակառեկորդից։

Ինչպես հայտարարել է Ֆեզերը զեկույցը ներկայացնելիս, կիբեռտարածությունում 30 տոկոսով ավելացել է արտասահմանից կատարված իրավախախտումների քանակը։ Վնասի մասին են հայտարարել ավելի քան 800 ընկերություններ և տարբեր հաստատություններ: Ըստ նախարարի տվյալների՝ ներկայիս վիճակագրությունն «այսբերգի գագաթն» է, քանի որ 10-ից միայն մեկ դեպքում է այդ մասին հաղորդվում ոստիկանություն:

Իր հերթին, Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել է, որ չարագործներն ավելի հաճախ են դիմում արհեստական բանականության օգտագործմանը ֆիշինգային նամակների համար ուղեկցող տեքստեր կազմելիս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում