Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմտյան Ջորջ քաղաքում կառուցվող շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի քաղաքապետարանը։

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ վերջին ժամերին փլվածքների տակից դուրս է բերվել ևս հինգ մարմին, բայց 28 մարդ նախկինի նման անհետ կորած է: Փրկել են 29 մարդու, նրանցից 13-ը գտնվում է հիվանդանոցում։ Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Միաժամանակ սկսվել է մահացածների ինքնության ճանաչման գործընթացը։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ շինհրապարակում աշխատում էին միգրանտներ Մոզամբիկից և Մալավիից։

Քաղաքի կենտրոնական հատվածում կառուցվող բազմահարկ շենքը փլուզվել է մայիսի 6-ին։ Փլուզման պահին շենքում եղել են շինարարներ։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Ջորջը Արևմտյան Քեյփի նահանգում մեծությամբ երկրորդ քաղաքն է Քեյփթաունից հետո։ Նրա բնակչությունը գերազանցում է 200 000-ը:

Հայերեն

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի