Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում մայիսի 12-ին ընտրություններ են տեղի ունեցել տարածաշրջանային խորհրդարանում։ Առաջին տեղն զբաղեցրել է «Կատալոնիայի սոցիալիստական ​​կուսակցությունը»` ստանալով խորհրդարանի 135 տեղից 42-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ն:

Երկրորդ տեղում Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը պաշտպանող տեղական կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունն է՝ 35 մանդատով։ Միևնույն ժամանակ, առավել մեծ ժողովրդականություն ունեցող կատալոնական անջատողական կուսակցություններից մեկը՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականները», կորցրել է 13 մանդատ և միայն երրորդ ուժն է դարձել տարածաշրջանում` խորհրդարանում ստանալով 20 մանդատ։

Նաև, ըստ նախնական տվյալների, տեղի խորհրդարան է անցել աջ կենտրոնամետ «Կատալոնիայի ժողովրդական կուսակցությունը» (15 տեղ), աջ ազգային պահպանողական «Ձայն» կուսակցությունը (11 տեղ), «Comuns Sumar» դաշինքը (6 մանդատ), «Ժողովրդական միասնության թեկնածություն» անջատողական ձախ կուսակցությունը (4 տեղ), ինչպես նաև անջատողական ծայրահեղ աջ «Կատալոնական դաշինքը» (2 մանդատ):

Մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 135 տեղ ունեցող տարածաշրջանային խորհրդարանում ստանալ 68 մանդատ։

Հայերեն

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի