Միջազգային

Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

2 րոպեի ընթերցում

Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Բելգորոդ քաղաքում տեղի է ունացած գնդակոծությունների զոհերի թիվը հասել է 19-ի։ Եվս 27 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Telegram-ի իր ալիքում Գլադկովը հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել 15 մարդու մարմին, գնդակոծության ժամանակ զոհվել է ևս 3 խաղաղ բնակիչ, 1 կին էլ, որը վնասվածքներ էր ստացել մայիսի 11-ին, մահացել է հիվանդանոցում։

«19 մարդ՝ այն կորուստներն են, որ մենք ունեցել ենք երեկվա ընթացքում (խմբ․՝ մայիսի 12-ին) խաղաղ բնակիչների շրջանում», - գրել է նա՝ նրանց մահվան պատասխանատու անվանելով Ուկրաինայի իշխանություններին։

Մայիսի 12-ին ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ուկրաինական հրթիռի բեկորների ընկնելու պատճառով Բելգորոդում փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքը։ Նշվում է, որ Բելգորոդը գնդակոծվել է ամբողջ օրվա ընթացքում՝ առնվազն 10 անգամ։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հարվածները հասցվել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրներից, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և չեխական «RM-70 Vampire» համակարգերից։ ՀՕՊ համակարգերը խոցել են արկերը, սակայն «Տոչկա-Ու»-ի հրթիռներից մեկի բեկորները հարվածել են բնակելի շենքին։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում