Միջազգային

Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել

1 րոպեի ընթերցում

Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի արկի հարվածից փլուզվել է բազմաբնակարանի մուտքերից մեկը՝ ընդգրկելով 10 հարկն ամբողջությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը՝ կից տեսանյութ հրապարակելով:

«Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը ուկրաինական զինված ուժերի կողմից ենթարկվել են զանգվածային հրետակոծությունների: Խարկովի բլրին արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից մինչև առաջին հարկ։ Դեպքի վայր եմ գնացել, բոլոր մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում