Միջազգային

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 35 հազար 34-ի, իսկ վիրավորներինը՝ 7875-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ ներկայացնելով զոհերի ու վիրավորների թվի ամենօրյա վիճակագրությունը:

Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 63 մարդ, իսկ վիրավորվել՝ 114-ը:

«Փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք տուժածներ, իսկ շտապօգնության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում