Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
1 րոպեի ընթերցում
![Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136852.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանը սկսել է Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լեհաստանի զորքերի զինծառայողների, սահմանապահ պահակախմբի աշխատակիցների և ոստիկանության սպաների հետ ճեպազրույցի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սա ոչ միայն Լեհաստանի սահմանն է, այլև ԵՄ-ի սահմանը։ Ես չեմ կասկածում, որ ամբողջ Եվրոպան ստիպված կլինի ներդրումներ կատարել անվտանգության մեջ՝ ներդրումներ անելով Լեհաստանի արևելյան սահմանի անվտանգության համար»,-ընդգծել է Տուսկը։
Վարչապետը հավելել է, որ ռեսուրսների ոչ մի սահմանափակում չկա, երբ խոսքը վերաբերում է Լեհաստանի անվտանգությանը: