Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի, 141 մարդ համարվում է անհետ կորած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում անելով երկրի իշխանություններին:

Նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ 756 տուժած հոսպիտալացվել է, իսկ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են առանց ընդհատումների:

Նշվում է, որ ջրհեղեղներից տուժել է մոտ 2 միլիոն մարդ, 71 հազար 409 մարդ ժամանակավորապես ապաստան է գտել դպրոցներում, մարզադահլիճներում և եկեղեցիներում:

Զինվորականների և ոստիկանության աջակցությամբ իրականացվող արտակարգ օգնության ջանքերի մասին տարածված տեղեկատվությունը վկայում է, որ աղետի շրջաններից փրկվել է 70 հազար 863 մարդ և 9984 կենդանի:

Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարությունը հայտարարել է Ռիո Գրանդե դու Սուլի վերակառուցման համար 9,8 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հատկացման մասին:

Հայերեն

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի

Եվրոպական ինդեքսներ - 21/09/26