Միջազգային

Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ոչնչացնել կորոնավիրուսի դեմ նախկինում ձեռք բերված դեղամիջոցների մոտ 77 տոկոսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 միլիարդ իեն (մոտ 1,93 միլիարդ դոլար)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը։

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո Ճապոնիայի կառավարությունը դեղահաբերի տեսքով դեղամիջոցներ է ձեռք բերել տարբեր արտադրողներից ՝ 5,6 միլիոն մարդու համար: Մինչ այժմ չօգտագործված դեղեր են մնացել մոտ 4,3 միլիոն մարդու համար։

Ըստ աղբյուրի՝ բոլոր չօգտագործված դեղերը կոչնչացվեն պիտանելիության ժամկետի ավարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում