Միջազգային

ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավորները մայիսի 10-ի լիագումար նիստում հաստատել են Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածությունն առաջադրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միշուստինին աջակցել են խորհրդարանական հինգ խմբակցություններից չորսը։ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը ձեռնպահ է քվեարկել։ Նշանակմանը կողմ է քվեարկել պալատի 432 քվեարկած անդամներից 375-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում