Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆերմերները ցույց են սկսել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում։ Նրանք բողոքում են Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» բնապահպանական ռազմավարության դեմ։ Ենթադրվում է մինչև 200 հազար մարդու մասնակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Onet լրատվական հարթակը։

Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Բացի ֆերմերներից, ցույցին են միացել «Իրավունք և արդարություն» խոշորագույն ընդդիմադիր և նախկին իշխող կուսակցության առաջատար քաղաքական գործիչներ:

Ֆերմերները նաև ստորագրություններ են հավաքում «Կանաչ ուղեգծին» Լեհաստանի մասնակցության հարցի շուրջ հանրաքվեի կազմակերպման նպատակով։

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նախատեսում են, որ ցույցին կմասնակցի 200 հազար մարդ։ Ցույցը կարող է տևել մինչև տեղական ժամանակով ժամը 22:00-ը:

Փետրվարի 9-ից լեհ ֆերմերները սկսել են լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել։ Նրանք շրջափակել էին Ուկրաինայի հետ սահմանի անցումները՝ պահանջելով սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, ուժեղացնել ազգային անասնաբուծությանն աջակցությունը։ Նրանք նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգծի» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել զրոյական ածխածնային արտանետումների:

Հայերեն

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը