Միջազգային

Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

1 րոպեի ընթերցում

Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան 9 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ օգնություն կհատկացնի Ուկրաինային` վնասված էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Բելգիայի հանուն զարգացման համագործակցության նախարար Քերոլին Ժեննեն։

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը հնացած է և չափազանց կենտրոնացված, ինչը նրան շատ խոցելի է դարձնում», - ասել է նախարարը RTBF հեռուստաալիքի եթերում։

9 միլիոն եվրոն կուղղվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ) միջոցով, որը կազմակերպել է մի համակարգ, որը թույլ է տալիս արագորեն պահեստամասեր գնել և նոր սարքավորումներ մատակարարել վնասված կամ ավերված ենթակառուցվածքների վերանորոգման համար: Միևնույն ժամանակ, ըստ Ժեննեի, ՄԱԿԶԾ-ն «շեշտը դնում է էներգիայի կայուն և ապակենտրոնացված աղբյուրների վրա»:

Նախարարի խոսքով՝ «ռազմական օգնության հետ միասին այս աջակցությունը կնպաստի Ուկրաինայի կայունության ամրապնդմանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում