Միջազգային

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մարդատար ավտոբուսն ընկել է Մոյկա գետը, որի հետևանքով 3 մարդ մահացել է, 6-ը՝ հոսպիտալացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Նշվում է, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում է գրեթե 70 մարդ։

Հարուցվել է քրեական գործ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում