Միջազգային

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին

3 րոպեի ընթերցում

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։

«Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» համատեղ հայտարարություն մեջ նշված է, որ «կողմերն ընդգծում են պետությունների միջև վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

«Երկու կողմերը վերահաստատում են գլոբալ անվտանգության և խաղաղության կարևորությունը: Երկուստեք վերահաստատում են, որ իրենք համատեղ կպաշտպանեն միջազգային համակարգը, որի առանցքը ՄԱԿ-ն է, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա, կաշխատեն արդար միջազգային կարգի հաստատման ուղղությամբ և հաստատակամորեն կպաշտպանեն խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում», - նշված է փաստաթղթում։

Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանը վերահաստատում է Եվրամիության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման իր հանձնառությունը և «խրախուսում է բարձր մակարդակի փոխանակումները՝ նպաստելու ռազմավարական հարցերի շուրջ տեսակետների մերձեցմանը»: Հունգարիան, որպես ԵՄ անդամ, կիսում է այս սկզբունքները և կներդնի իր ավանդը դրանց իրականացման գործում։

21 կետից բաղկացած հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը նվիրված է Հունգարիայի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերին, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը նաև այլ բնագավառներում, ներառյալ առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը։

Չինաստանի նախագահը պետական այցով Չինաստանում էր գտնվում մայիսի 8-10։ Մինչ այդ նա պետական այցով եղել էր Ֆրանսիայում և Սերբիայում։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում