Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկություն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նա նշել է, որ «այսօր պատգամավորներն իրենց ընտրողների անունից պատասխանատու որոշում կկայացնեն այս հարցի շուրջ»։

Վոլոդինն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդուման կձևավորի կառավարության կազմը` կհաստատի կառավարության նախագահին, նրա տեղակալներին, դաշնային նախարարներին։ Այսպիսով, պատգամավորները պետք է իրականացնեն իրենց նոր լիազորությունները, որոնք սահմանվել են 2020 թ. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններով:

«Սկսվում է օրենսդիր և գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի նոր փուլ: Եթե նախկինում խնդիրները հաճախ բացատրվում էին կառավարության կամ նախարարներից մեկի թերացումներով, ապա այժմ և՛ կառավարությունը, և՛ Պետական դումայի պատգամավորները պատասխանատվություն են կրելու դրա արդյունքի համար», - գրել է Վոլոդինը Telegram-ում:

Նա տեղեկացրել է, որ կառավարության նախագահի թեկնածության քննարկումը կանցկացվի բոլոր խմբակցություններում, իսկ ժամը 14:00-ին կսկսվի Դումայի լիագումար նիստը։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ