Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները գիշերը 5 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են ոչնչացրել Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Կասեցվել են ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում մի շարք ահաբեկչական գրոհներ իրականացնելու՝ կիևյան վարչակարգի հերթական փորձերը», - նշել են գերատեսչությունում։

Ըստ հաղորդագրության՝ 3 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի, մեկական՝ Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում:

Միևնույն ժամանակ, ինչպես Telegram-ալիքում գրել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը, գիշերը հարձակում է կատարվել Գլուշկովսի շրջանի Տետկինո ավանի վրա: Կոպտերներից պայթուցիկ սարքերի նետումից և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո այրվել է երեք տուն․ հրդեհները մարվել են: Բնակիչներից ոչ ոք չի տուժել։

Իսկ մայիսի լույս 9-ի գիշերը Բելգորոդում օդային հարձակման հետևանքով, ըստ նահանգապետի, 11 մարդ էր տուժել, վնասվել էր 26 բազմաբնակարան շենք, 53 մեքենա, ինչպես նաև գազամատակարարման գիծը։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ռուսական աղբյուրների, հաղորդում է, որ մայիսի լույս 10-ի գիշերը ուկրաինական հարվածներից վնասվել է Կալուգայի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մասին հայտնել են նաև Կալուգայի իշխանությունները՝ նշելով, որ գործարանի տարածքում ԱԹՍ է ընկել։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից