Միջազգային

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալը և Թիմ Բարոուն Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը և համագործակցությունը զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։

«Թիմ Բարոուն այժմ Նյու Դելիում է. Աջիթ Դովալի հետ անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են իրականացվում: Կարևոր թեման է տեխնոլոգիաների և անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունը, որը երկկողմանի մեխանիզմ կլինի երկու երկրների միջև կարևորագույն նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդման համար»,- ասել է նա:

Ռանդհիր Ջեյսվալի խոսքով՝ խորհրդականները քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Բարոուն ծրագրում է հանդիպել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում