Միջազգային

Պուտինը Հաղթանակի շքերթի առիթով Կարմիր հրարապարակ է ժամանել արտասահմանցի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը Հաղթանակի շքերթի առիթով Կարմիր հրարապարակ է ժամանել արտասահմանցի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի Հանրապետության ղեկավարների հետ միասին ժամանել է Կարմիր հրապարակ՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Մինչ շքերթի մեկնարկը Պուտինը զրուցել է վետերանների հետ։

Շքերթից հետո Ռուսաստանի նախագահն ու հրավիրված հյուրերը կմասնակցեն Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը։

Այնուհետեւ Կրեմլում ՌԴ նախագահի անունից ընդունելություն կկազմակերպվի շքերթին ներկա պատվիրակությունների ղեկավարների համար։

Կեսօրից հետո նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կունենա Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդների հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում շնորհավորել է ռուսներին Հաղթանակի օրվա առթիվ:

«Մեր հայրերը, պապերն ու նախապապերը պաշտպանել են իրենց հայրենի հողը և ջախջախել նացիզմը»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում