ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստաբան, երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների գաղտնիքները բացահայտելու ունակությամբ: Արվեստագետն իր գաղափարներն է փոխանցում միլիոնավոր մարդկանց, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, ունկնդրում եննրա հեռուստատեսային և ռադիոհաղորդումները, կարդում նրա գրքերը: ԱրևմուտքումՄիխայիլԿազինիկինանվանում են «Մշակույթի առաքյալ»։
Նա համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձրև» և այլ ռադիոկայանների հաղորդավար է։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ողջ աշխարհով։ Նրա ստեղծագործության հիմնական խնդիրն է՝ արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների և ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական կարողությունները, որոնք ծնել են Բախին և Շեքսպիրին, Մոցարտին և մեզանից յուրաքանչյուրին: «Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին». սա մաեստրոյի գլխավոր կարգախոսն է։