Միջազգային

Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով

1 րոպեի ընթերցում

Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 1.361 միլիոն բարելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության հաղորդագրությանը, տեղեկացնում է Интерфакс-ը:

Միաժամանակ, բենզինի պաշարներն ավելացել են 915, իսկ թորած վառելիքինը՝ 560 հազար բարելով։ Դա անակնկալ էր Trading Economics-ի հարցմանը մասնակցած փորձագետների համար, որոնք ակնկալում էին, որ վառելիքի նշված տեսակների պաշարները միջինում կկրճատվեն համապատասխանաբար 1.18 և 1 մլն բարելով: Նավթի պարագայում կանխատեսվում էր պաշարների կրճատում 1.43 մլն բարելով:

Մինչդեռ, NYMEX հարթակում վաճառվող նավթը, որի պաշարները կուտակված են Քուշինգի պահեստարանում, անցած շաբաթ ավելացել են 1.88 մլն բարելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում