Միջազգային

Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դիվանագետները մայիսի 8-ին պայմանավորվել են օգտագործել Ռուսաստանի սառեցված պետական ակտիվներից ստացված եկամուտներ Ուկրաինային օգնելու համար: Պայմանավորվածության արդյունքում մինչև ամառ Ուկրաինային կհատկացվի մոտ 3 միլիարդ եվրո զենք գնելու և վերականգնվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը նշելով, որ 2022 թվականի Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Մոսկվայի կենտրոնական բանկի 210 միլիարդ եվրոյի ակտիվները սառեցվել են՝ հիմնականում Բելգիայի Euroclear դեպոզիտարիայում:

Ըստ աղբյուրի՝ Բրյուսելը վաղուց առաջարկում էր օգտագործել այդ միջոցներից ստացված տոկոսները՝ Ուկրաինան վերականգնելու համար, որոնք տարեկան գնահատվում են մոտ 3 միլիարդ եվրո: Նշվում է, որ ավելի ուշ պլաններն ընդլայնվել են Կիևի ռազմական ծախսերը հոգալու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում