Միջազգային

Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական ​​շարժման առնվազն 7 անդամ է զոհվել,14-ը՝ վիրավորվել Բադախշանի նահանգի Ֆայզաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ աֆղանստանյան ԶԼՄ-ների՝ անհայտ անձը պայթանյութով բեռնված մոտոցիկլետով հարձակվել է թալիբների ռազմական փոխադրամիջոցի վրա։ Աղբյուրները հայտնել են, որ մահացածների մարմինները և բոլոր վիրավորներին տեղափոխել են Բադախշանի նահանգի հիվանդանոց։

«Թալիբանն» առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել պայթյունի մասին տեղեկատվությունը։

Մարտի 21-ին մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել Աֆղանստանի հարավի Քանդահար քաղաքում՝ New Kabul Bank-ի մասնաճյուղում։ Հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 19 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Այդ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում