Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի կառավարությունը խորհրդարանից թույլտվություն է ստացել վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ հղում անելով բալթյան հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է հրատարակությունը, Լիտվայի կառավարության ղեկավարը նշել է, որ Կիևի կողմից դրա վերաբերյալ որևէ խնդրանք չի եղել։

«Եթե հաշվի առնենք Ռուսաստանի արձագանքը, ապա մենք ոչինչ չենք կարող ուղարկել», - ասել է Շիմոնիտեն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին հայտնել էր, որ արևմտյան շուրջ 20 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով` մասնակիցներն այս հարցի շուրջ փոխհամաձայնության չեն եկել, սակայն նման սցենարն ապագայում բացառել չի կարելի։ Մակրոնի հայտարարությունից հետո մի շարք երկրներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ն բացառել էին Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին հայտարարել է, որ Ֆրանսիան արդեն զորակազմ է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար։

Հայերեն

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը