Միջազգային

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին: Օրվա ընթացքում հանրապետության շուրջ 1,81 մլն քաղաքացի կկարողանա օգտվել ձայնի իրավունքից։

Ժողովում (միապալատ խորհրդարան) տեղերի համար կպայքարեն 17 կուսակցությունների և կոալիցիաների (5 կոալիցիաների կազմի մեջ են մտնում մոտ 50 կուսակցություններ) թեկնածուները:

Ակնկալվում է, որ ձայների մեծամասնության համար հիմնական պայքարը կծավալվի Դիմիտար Կովաչևսկիի «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական ​​միության (ՄՍԴՄ) գլխավորած «Հանուն եվրոպական ապագայի» կոալիցիայի և Հրիստիան Միցկոսկիի «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն - Դեմոկրատական ​​կուսակցությունը հանուն մակեդոնական ազգային միասնության» (ՄՆՀԿ-ԴԿՄԱՄ) խոշորագույն ընդդիմադիր կուսակցության գլխավորած «Քո Մակեդոնիան» կոալիցիայի միջև:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել երկու թեկնածուներ. ՄՆՀԿ-ԴԿՄԱՄ-ի ներկայացուցիչ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան և հանրապետության գործող նախագահ Ստևո Պենդարովսկին, որին աջակցում է ՄՍԴՄ-ն։ Երկու թեկնածուներն էլ մասնակցել են 2019 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ մասնակցությունը կազմել է 46,7 տոկոս։ Այն ժամանակ հաղթել է Պենդարովսկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում