Միջազգային

Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում

1 րոպեի ընթերցում

Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հարյուր բնակելի տուն և շուրջ 6000 ամառանոց գտնվում է Ռուսաստանի Կուրգանի մարզի հեղեղումների գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մայիսի 8-ի դրությամբ ինը բնակավայրերի վեց մունիցիպալ կազմավորումներում հեղեղված է մնում 400 բնակելի տուն և 5975 ամառանոց, վեց ցածրանիստ կամուրջ և ավտոճանապարհների տասը հատված», - հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը։

Ապրիլի 8-ից տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել հեղեղումների պատճառով։

Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, Կուրգանի մարզում հեղեղումների հետևանքով ջրածածկ են եղել ավելի քան 2300 ​սեփական տուն, այգեգործական և ամառանոցային ոչ առևտրային ընկերությունների գրեթե 7000 տուն, ինչպես նաև 43 բիզնեսի օբյեկտ:

Հեղեղումներից վնասը կարող է կազմել 4 միլիարդից մինչև 9 միլիարդ ռուբլի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում