AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է չեղարկել COVID-19-ի դեմ Oxford-ի համալսարանի հետ համատեղ մշակած իր պատվաստանյութի վաճառքի և օգտագործման թույլտվությունները ամբողջ աշխարհում՝ դրա պատճառած հազվադեպ և վտանգավոր կողմնակի ազդեցության զոհերի հետ իրավական պայքարի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։

Ընկերության կողմից մարտի 5-ին կայացրած որոշման համաձայն՝ մայիսի 7-ից Vaxzevria վեկտորային պատվաստանյութն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում։ Առաջիկա ամիսներին դեղամիջոցը հետ կկանչվի նաև Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Ի դեպ, ԱՄՆ-ն երբեք չի հաստատել AstcaZeneca-ի մշակած պատվաստանյութի օգտագործումը։

AstraZeneca-ն այս քայլը բացատրում է բացառապես կոմերցիոն նկատառումներով՝ նշելով, որ դեղամիջոցը դադարել է պահանջարկ ունենալ և շուկայից դուրս է մղվել այլ դեղամիջոցների կողմից, որոնք կարող են պաշտպանել COVID 19-ի նոր տարբերակներից:

«Մենք աներևակայելի հպարտ ենք այն դերով, որ խաղացել է Vaxzevria-ն համաշխարհային համավարակի դեմ պայքարում։ Միայն օգտագործման առաջին տարում, անկախ գնահատումների համաձայն, ավելի քան 6,5 միլիոն կյանք է փրկվել և ավելի քան 3 միլիարդ չափաբաժին է առաքվել ամբողջ աշխարհում, - ասվում է ընկերության հայտարարության մեջ: - Քանի որ COVID-19-ի մի քանի տարբերակների համար պատվաստանյութեր են մշակվել, կա նորացված պատվաստանյութերի ավելցուկ։ Սա հանգեցրել է Vaxzevria-ի պահանջարկի նվազման, և այն այլևս չի արտադրվում կամ վաճառվում»:

Անցյալ տարվանից բրիտանական դատարանում ընթացքի մեջ է AstraZeneca-ի դեմ խմբակային հայցը, որը հարուցվել է այն մարդկանց հարազատների կողմից, ովքեր մահացել են կամ լուրջ վնասներ են ստացել կորոնավիրուսի դեմ տվյալ պատվաստանյութով պատվաստումից հետո: Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ այս տարվա փետրվարին ընկերությունը խոստովանել է, որ պատվաստանյութի օգտագործումը կարող է առաջացնել հազվադեպ կողմնակի ազդեցություն՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզ՝ TTS (thrombosis with thrombocytopenia syndrome)։ Դրա առաջացման պատճառներն անհայտ են։

Առաջինը դատարան է դիմել Ջեյմի Սքոթը, որը 2021 թվականի ապրիլին պատվաստում ստանալուց հետո արյան թրոմբի պատճառով ուղեղի արյունազեղում է ստացել, ինչը անդառնալի վնաս է առաջացրել՝ չնայած բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ 81 մարդ մահացել է այդ կողմնակի ազդեցության պատճառով, հարյուրավոր մարդիկ՝ վնասվել։ Իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ հայցվորների վերջնական թիվը կարող է հասնել մի քանի հարյուր մարդու, ինչն ընկերությանը սպառնում է բազմամիլիոնանոց վնասներով։

Կառավարությունը փոխհատուցում է տրամադրել պատվաստանյութից վնասներ կրած մարդկանց, սակայն AstraZeneca-ի դեմ քաղաքացիական առանձին հայցեր են ներկայացվել։ Ընկերությունը վիճարկում է դրանք:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ