Միջազգային

Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

2 րոպեի ընթերցում

Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը՝ չնայած տարաձայնություններին պատրաստ է աջակցել Իսրայելին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ մեջբերելով նախագահի խոսքերը ելույթից։

«Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում:

Միևնույն ժամանակ, Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։

«Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի որևէ վայրում տեղ չկա հակասեմականության, ատելության կամ բռնության սպառնալիքների համար», - ընդգծել է նա՝ հավելելով, որ բռնի հարձակումները և գույքը վնասելը խաղաղ ցույցեր չեն և դրանք հակասում են օրենքին։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ գործողության հնարավոր մեկնարկի շուրջ ստեղծված իրավիճակը խորացրել է հակասությունը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։

Մայիսի 6-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ երկրի ռազմական կաբինետը միաձայն որոշել է շարունակել ռազմական գործողությունը Ռաֆահում՝ Համասի վրա ռազմական ճնշում գործադրելու և իսրայելցի պատանդների ազատ արձակման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում