ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հինգ նորմերը՝ կապված հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչությանը տարհանելու հրամանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Յենս Լաերկեն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը Ռաֆահի արևելքում գտնվող մարդկանց հրահանգել էր տարհանվել հումանիտար գոտիներ՝ այնտեղ նախատեսված ցամաքային գործողությունից առաջ։

«Հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչության տարհանումը խստորեն կարգավորվում է միջազգային իրավունքով: Նախ և առաջ, բնակչությունը պետք է վաղօրոք նախազգուշացված լինի, որպեսզի հասցնի: Այստեղ դա չի եղել։ Երկրորդ՝ տարհանման երթուղիները պետք է անվտանգ լինեն, ինչն այստեղ ակնհայտորեն չկա։ Երրորդ` նշված շրջանները պետք է անվտանգ լինեն և ապահովեն մարդասիրական օգնության հասանելիությունը, ինչն այստեղ նույնպես չկա: Չորրորդ՝ այդ շրջանները պետք է ունենան ենթակառուցվածք, որը թույլ կտա ընդունել փախստականներին: Գազայում այլևս չկա ենթակառուցվածք: Ի վերջո, տեղահանված բնակչությունը պետք է հնարավորություն ունենա հետագայում վերադառնալ: Հազիվ թե վերադառնալու տեղ մնա», - Լաերկեի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԻՊԲ-ն վերահսկողության տակ է առել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի անցակետի պաղեստինյան հատվածը։ Մայիսի 6-ից Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Ռաֆահում․ այնտեղ գտնվում է շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի, որոնք ստիպված են եղել փախչել Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական մասերից:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից