Միջազգային

Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել Չինաստանի հարավ-արևմտյան Յուննանի նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով կեսօրին Չժենսյունի գավառում: Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Դեպքի մանրամասնությունները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում