Միջազգային

Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ գաղտնալսման սարքեր են հայտնաբերել Կատովիցե քաղաքի շենքերից մեկում, որտեղ մայիսի 7-ին պետք է կայանար Նախարարների խորհրդի նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Polskie Radio լրատվամիջոցը:

«Պետական պ​​ահպանության ծառայությունը, համագործակցելով Ներքին անվտանգության գործակալության հետ, հայտնաբերել և ապամոնտաժել է սարքեր, որոնք կարող էին գաղտնալսման համար օգտագործվել այն շենքում, որտեղ այսօր Կատովիցեում պետք է կայանար Նախարարների խորհրդի նիստը», - գրել է հանրապետության հատուկ ծառայությունների նախարար-համակարգողի մամուլի քարտուղար Յացեկ Դոբժինսկին X սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ հետախուզական ծառայությունները կատարում են այդ միջադեպի հետաքննություն:

Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանը Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինա զենքի մատակարարումների համար հանգույց է հանդիսանում և ուժեղացված հսկողություն է իրականացնում լրտեսական գործունեության ցանկացած նշանի հայտնաբերման համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում