Հասարակական

Երևանի Նոր Արեշի 50-րդ և հարակից փողոցներում շարունակվում են մաքրման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երևանի Նոր Արեշի 50-րդ և հարակից փողոցներում շարունակվում են մաքրման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում Ողջաբերդ գետի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել էր հենապատը։ Ջրալցվել էին հարակից փողոցները և բնակելի տները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այժմ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

Ըստ աղբյուրի՝ ժամանակավոր հենապատի կառուցման, ջրանցքի հունի և փողոցների մաքրման աշխատանքներում ներգրավված են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները։

Նշվում է, որ Նոր Արեշի 50-րդ և հարակից փողոցներում աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում