Երևան

Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 82 բուժառու

1 րոպեի ընթերցում

Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 82 բուժառու

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին ժամը 20:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ինչ փրկարարների կանչի վայր հասնելը կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի:

Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել են 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում