Էդգար Հունանյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էդգար Հունանյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։