Միջազգային

Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին ազատելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու պատճառով ստիպված կլինեն Ռաֆահում գործողություններ սկսել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին ազատելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու  պատճառով ստիպված կլինեն Ռաֆահում գործողություններ սկսել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը ստիպված կլինի գործողություններ սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու առաջարկից ​​ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հրաժարվելու պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին առևանգվածների ընտանիքների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հավելելով, որ պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են:

«Մենք մտադիր ենք հասնել պատերազմի նպատակներին, սակայն ՀԱՄԱՍ-ի հրաժարումը ցանկացած ծրագրից, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին, մեզ ստիպում է գործողություն սկսել Ռաֆահում», - ասել է Գալանտը, ում խոսքը մեջբերել է The Times of Israel-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում