Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի ԶՈՒ-ն ու Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են 2025 թվականին իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Kyodo գործակալությանը, այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում։ Դրանք կլինեն Գերմանիայի և Ճապոնիայի միջև առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները։

Գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը։ Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունը կօգնի պահպանել միջազգային կարգը՝ հիմնված օրենքի տառի վրա։

Նախատեսվում է նաև, որ 2024 թվականի օգոստոսին ճապոնական նավահանգիստներից մեկը կմտնի գերմանական ֆրեգատը, իսկ հուլիսին գերմանական ռազմաօդային ուժերի կործանիչները կմասնակցեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի հետ համատեղ վարժանքներին։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից