Միջազգային

Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդները դեկտեմբերին F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա՝ օգնելու ՆԱՏՕ-ի օդային տարածքի անվտանգության ապահովմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X-ի միկրոբլոգում Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենի կատարած գրառման մեջ։

Նա մանրամասնել է, որ կործանիչները Բալթյան երկրների օդային տարածքում պարեկություն կիրականացնեն դեկտեմբերի 24-ից մարտի 25-ը։

«Նիդեռլանդները հաստատակամորեն հավատարիմ է ՆԱՏՕ-ի արևելյան թեւերի անվտանգության ապահովմանը ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում