Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) գործողության կասեցման օրինագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ համաձայնեցրել էր ԵՍԶՈՒՊ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրինագիծը կառավարության կողմից խորհրդարանի ստորին պալատ ներկայացնելը։ Ապրիլին օրինագիծն ընդունել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը, այժմ փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի պետության ղեկավարը։

Ըստ հրապարակման՝ օրինագիծը պատրաստվել է Բելառուսի ազգային շահերն ապահովելու նպատակով և որպես պատասխան միջոց ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից այդ պայմանագիրը կասեցնելու որոշմանը։ ԵՍԶՈՒՊ-ն ստորագրվել է Փարիզում 1990 թվականին, վավերացվել է Մինսկի կողմից և ուժի մեջ է մտել 1992 թվականին։ Պայմանագրով նախատեսվում են հինգ կատեգորիաների սովորական սպառազինությունների և տեխնիկայի (տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ​​ինքնաթիռներ) միագումար թվաքանակի սահմանափակում, ինչպես նաև պարտավորությունների (տեղեկատվության փոխանակում և տեսչական ստուգումների անցկացում) կատարման ստուգման մեխանիզմներ: Պայմանագրի կասեցումը կնշանակի սպառազինությունների և տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կասեցում, ինչպես նաև քանակական սահմանափակումների պահպանումը վերահսկելու նպատակով տեսչական ստուգումների անցկացման դադարեցում։

Հայերեն Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով