Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նպատակահարմար է համարում, որ Կիևի համար զենք արտադրվի Ուկրաինայի տարածքում՝ եվրոպական ընկերությունների աջակցությամբ, ինչը թույլ կտա խնայել տրանսպորտային ծախսերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բորելը հայտնել է Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա պաշտպանական արդյունաբերության ֆորումին ժամանելուն պես։

«Կարևոր է, որ արտադրությունն իրականացվի Ուկրաինայում՝ ուկրաինական ընկերությունների կողմից, ԵՄ ընկերությունների աջակցությամբ։ Մենք կխնայենք տրանսպորտային ծախսերը և կարտադրենք զենք այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են», - Բորելի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նշել է, որ ֆորումին մասնակցում են 25 երկրների 140 ընկերություններ, որոնց նպատակն է համապատասխանեցնել ուկրաինական արդյունաբերության կարողությունները եվրոպականի հետ, տեսնել եվրոպական ֆինանսավորումն օգտագործելու հնարավորությունները՝ ավելի արագ և ավելի մեծ քանակությամբ զենք արտադրելու համար։

«Սա երրորդ նման հանդիպումն է։ Առաջինը կայացել է Ուկրաինայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, երրորդը՝ Եվրոպայում։ Եվ արդյունքը պետք է լինի ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը եվրոպական պաշտպանական հնարավորությունների էկոհամակարգին։ Մենք պետք է արտադրենք ավելի շատ։ Մենք պետք է արտադրենք ավելի արագ», - ասել է Բորելը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան լավ անօդաչու թռչող սարքեր է արտադրում, և ԵՄ-ն կարող է սովորել դրանից, բայց միևնույն ժամանակ Եվրամիությունն ունի հնարավորություններ, որոնք կարող են ներդրվել Ուկրաինայում։

Հայերեն Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով