Միջազգային

Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի հրշեջ ծառայությունը շարունակում է աշխատանքն արդեն երրորդ օրն այրվող Diehl Metal Applications ձեռնարկությունում, որը մտնում է Diehl Group պաշտպանաարդյունաբերական կոնցեռնի կազմի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tagesspiegel թերթը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ հրշեջները դեռ հսկում են փլվածքները միջադեպի վայրում։ Նա հավելել է, որ այրումը շարունակվում է, իսկ բոցավառման օջախներ ջուր հասցնել հնարավոր չէ։ Մասնագիտացված կազմակերպությունները մայիսի 6-ից կսկսեն շենքի մնացորդների քանդումը։

Բեռլինի իրավապահ մարմիններն առայժմ չեն կարող հայտնել Diehl Metal Applications ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհի ստույգ պատճառը։

4-հարկանի շենքում հրդեհը բռնկվել է մայիսի 3-ի առավոտյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում