Միջազգային

Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում

3 րոպեի ընթերցում

Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը չի բացառել, որ Կիևի պարտության դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի զորքեր ուղարկել ուկրաինական հակամարտության գոտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան ընկնի, որովհետև եթե դա տեղի ունենա, ապա զգալի հավանականություն կա, որ Ամերիկան ​​ստիպված լինի ներքաշվել հակամարտության մեջ՝ ոչ միայն մեր փողերի, այլև մեր զինծառայողների միջոցով», - ասել է նա:

Ըստ Ջեֆրիսի՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի կանխի ավելի մասշտաբային պատերազմը։

Ջեֆրիսը նաև վստահեցրել է, որ Հանրապետական ​​կուսակցությունում թափ է հավաքում ռուսամետ խմբակցությունը, որին նա մեղադրել է Կիևի ռազմական կարիքների համար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ համաձայնությունը ձգձգելու մեջ:

Նրա կարծիքով՝ այս խմբակցությունը «չի ցանկանում աջակցել Ուկրաինային և կարծում է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամին չէ»։ Ջեֆրիսի համոզմամբ՝ այս ռուսամետ խմբակցությունը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։

ԱՄՆ վարչակազմը բազմիցս ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր տեղակայել Ուկրաինայում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա արևմտյան պետությունների ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցի շուրջ փոխհամաձայնության չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Խորհրդաժողովից հետո հանդիպման մասնակից երկրների մեծ մասի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա։ Օրերս Մակրոնը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցն «օրինականորեն» կբարձրանա, եթե Ռուսաստանը ճեղքի Ուկրաինայի առաջնագիծը, և եթե Կիևը նման խնդրանքով դիմի։

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է ռազմական կոնտինգենտ՝ Ուկրաինա ուղարկելու համար. նախնական փուլում այն բաղկացած կլինի մոտ 2000 հոգուց:

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում