Միջազգային

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետախուզման վերաբերյալ համապատասխան քարտը տեղադրվել է գերատեսչության տվյալների բազայում։ Փաստաթղթում նշված է, որ 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգում ծնված Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածով, որը, սակայն, նշված չէ։

Հետախուզում է հայտարարվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Նրա դեպքում նույնպես բացակայում է քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հոդվածին հղումը։ Նշված է, որ հետախուզվում է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բոլգրադ քաղաքում ծնված Պյոտր Ալեքսեյի Պորոշենկոն։ Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում