Միջազգային

Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ չի կարելի բացառել ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, միայն ավելացնում են լարվածությունը և ոչ մի օգուտ չեն բերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոնի հայտարարությունը:

«Ես չեմ դատապարտի բարեկամ երկրի նախագահի հայտարարությունները։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչ օգուտ կա նման հայտարարություններից։ Նրանք միայն մեծացնում են լարվածությունը», - ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Կրոզետտոն հավաստիացրել է, որ Իտալիան չի դիտարկում զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը:

«Մենք կշարունակենք օգնություն ուղարկել Ուկրաինային: Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ դա օգուտ կբերի, և այնքան ժամանակ, քանի դեռ մենք կունենանք այդ հնարավորությունը», - հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում