Միջազգային

ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրությունները մերժել է Եմենում և Իրաքում գտնվող թիրախներին հարվածելու համար Աբու Դաբիի «Ալ Դաֆրա» ավիաբազան օգտագործելու՝ ԱՄՆ-ի խնդրանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Ամերիկյան հանդեսը, վկայակոչելով էմիրաթցի պաշտոնյային, նշել է, որ ԱՄԷ-ն սահմանափակումներ է կիրառել Իրաքում և Եմենում գտնվող թիրախների դեմ ԱՄՆ կործանիչների գործողությունների համար։ Նշված պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում, ասել է, որ որոշումը կայացվել է ինքնապաշտպանության նպատակով։

Նա հայտարարել է, որ Ալ Դաֆրայում տեղակայված ամերիկյան կործանիչների հարձակումները Իրաքի և Եմենի վրա կանխվել են, քանի որ 2022 թվականին ամերիկացիները չէին շտապում պաշտպանել ԱՄԷ-ին այդ երկրների զինյալների հարձակումներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում