Միջազգային

ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին

ԵՐԵՎԱՆ, 04 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը, հայտարարել է, որ Գազայի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է առաջացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրենը նշել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարող եմ նշել, որ այժմ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա:

Մաքքեյնը ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի և փորձի վրա՝ նա կարծում է, որ Գազայում լիարժեք խնդիր կա:

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում հրադադար կլինի, որը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ ստանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում