Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի հարավում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 39 մարդ, ևս 68-ը համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ CNN Brasil-ին հղումով հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Նշված նահանգում շաբաթվա սկզբից չդադարող հորդառատ անձրևներից արդեն տուժել է ավելի քան 350 հազար մարդ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները և գտնվում են ապաստարաններում։

Նահանգի վարչական կենտրոն Պորտու Ալեգրիում նախօրեին վնասվել է Պաթուս լճի ջրամբարի պատվարներից մեկը, ինչի հետևանքով քաղաքի հյուսիսային շրջանները հայտնվել են ջրհեղեղման վտանգի տակ։

Բրազիլիայի երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ սա վերջին ավելի քան 80 տարիների ընթացքում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղն է։ Որոշ քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել դիտարկումների շուրջ 150 տարիներին։

Հայերեն

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ