Միջազգային

Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել հարձակողական գործողությունները․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել հարձակողական գործողությունները․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան կանգնած է Ռուսաստանի հետ պատերազմի նոր փուլի առջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԲԿ-Ուկրաինան, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել հարձակողական գործողությունները։

«Այսօր արդեն պատերազմի 800-րդ օրն է։ Սա չափազանց բարդ և կոշտ ճանապարհ է, որը ստիպված է եղել անցնել մեր պետությունը, և ճանապարհ, որը դեռ պետք է անցնի, որպեսզի պատերազմն ավարտվի արդար պայմաններով՝ Ուկրաինայի պայմաններով։ Հիմա մենք պատերազմի նոր փուլի առջև ենք։ Օկուպանտը պատրաստվում է հարձակողական գործողություններն ընդլայնելու փորձին», – հայտարարել է Զելենսկին։

Ինչպես նշել է Զելենսկին, այսօր բոլոր ուկրաինացիները, ինչպես նաև Ուկրաինայի դաշնակիցները պետք է ամեն ինչ անեն Ռուսաստանի ծրագրերը խափանելու համար։

«Կարևոր է ապացուցել, որ թշնամին ոչ մի պարագայում և որքան էլ ստորաբար գործի, ի վիճակի չի լինի հասնել իր նպատակներին»,- ասել է Զելենսկին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում