Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): Առաջիկա 12 տարում նախատեսվում է ռազմական կարիքների համար հատկացնել ևս 600 միլիարդ կրոն (54,14 միլիարդ դոլար), և ակնկալվում է, որ 2036 թվականին պաշտպանության տարեկան բյուջեն կկազմի 166 միլիարդ կրոն (գրեթե 15 միլիարդ դոլար):

«2024 թվականի կեսերից մենք կհասնենք ՆԱՏՕ-ի երկուտոկոսանոց ցուցանիշին։ Մեր կողմից այսօր իրականացվող ներդրումներն այն ներդրումներն են, որոնք պետք է և կարող ենք իրականացնել, դա հետաձգում չի հանդուրժում»,- ասել է վարչապետը։

Ստյորեի խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորումը պետք է թույլ տա ամրապնդել թագավորության պաշտպանական ներուժը «բոլոր ոլորտներում»: Ըստ որում, նախատեսվում է մեծ ուշադրություն հատկացնել հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդմանը և բանակի ենթակառուցվածքի արդիականացմանը՝ այդ թվում նոր զորանոցների կառուցմանը։

Նորվեգիայի զինված ուժերի զորեղացման ծրագիրը նախատեսում է երկու նոր բրիգադների ստեղծում երկրի հյուսիսում և հարավում, ինչպես նաև մինչև 2036 թվականը զինակոչիկների թվի ավելացում տարեկան 9 հազարից մինչև 13,6 հազար։

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ