Տարածաշրջանային

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով

3 րոպեի ընթերցում

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիան, որի ընթացքում բախումներ և ձերբակալություններ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Մի քանի տասնյակ ցուցարարներ դեռևս շարունակում են մնալ Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց։ Այնտեղ կան նաև ոստիկաններ, որոնք ցուցարարներին հայտնել են, որ շուտով պողոտայում կհայտնվեն քաղաքային ծառայությունները, որոնք կզբաղվեն երթևեկելի մասի մաքրմամբ։

Հանրահավաքի ընթացքում հատուկ ջոկատայինները հետ են մղել ցուցարարներին, որոնք կենտրոնացած էին Ապրիլի 9-ի և Չիչինաձեի փողոցներում և բարիկադներ էին կանգնեցնում խորհրդարանի ծառայողական մուտքերի դարպասների մոտ։ Իրավապահներն ստիպված են եղել ձերբակալել մի քանի հոգու։

Մայիսի 1-ի երեկոյան մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանի մոտ։ Ինչ-որ պահի հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարների մի մասն Ապրիլի 9-ի փողոցում հավաքվել է խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ և սկսել է ճոճել դարպասները։ Հատուկ ջոկատայինները, որոնք գտնվում են օրենսդիր մարմնի շենքի բակում, սկսել են նրանց դեմ կիրառել արցունքաբեր գազ, ինչպես նաև ջուր։ Ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր ու ճայթռուկներ են նետվել։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացնում օրինագծի դեմ։

Վրաստանի իշխող կուսակցությունն արդեն երկրորդ անգամ է խորհրդարան ներկայացնում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը․ 2023 թ․ մարտին կուսակցությունը ստիպված էր հետ կանչել այն զանգվածային ցույցերից հետո։ Դրա տեքստը մնում է նույնը, ինչպես և նախորդ տարի, բացառությամբ «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի։ Դրա փոխարեն կիրառվել է «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կազմակերպություն» հասկացությունը:

Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Տեղադրություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Տնտեսություն

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

Տնտեսություն

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են ավելի ներկայանալի հայտեր մշակել զբոսաշրջիկների համար

Տնտեսություն

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են ավելի ներկայանալի հայտեր մշակել զբոսաշրջիկների համար

ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին

Վրաստան

ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին

ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել

Վրաստան

ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել

Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

Վրաստան

Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ

Շոու բիզնես

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում