Միջազգային

Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել

1 րոպեի ընթերցում

Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքը երկար ժամանակ անց առաջին անգամ երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի հետ իր սահմանին, գործընթաց, որն իրականացվում է Անկարայի հետ համաձայնեցված։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Hürriyet» թերթը։

«Պարսից ծոցի պատերազմից հետո Իրաքը ստեղծեց երկու ռազմակայաններ՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ տեխնիկական աջակցության հարցը»,- գրում է հրատարակությունը։

Թերթը հայտնել է նաև Հյուսիսային Իրաքում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կառուցելու գործողության մանրակրկիտ նախապատրաստման մասին՝ ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK), որն արգելված է երկրում։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Թուրքական զորքերի ներկայությունը Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում վիճաբանության առարկա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև, ինչը հիմնավորում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի համար թուրքական ստորաբաժանումների տեղակայումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում